Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սկսվեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի շենքի հիմնանորոգումը

Սկսվեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի շենքի հիմնանորոգումը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սկսվեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի կառույցի հիմնանորոգման մեկնարկը:
Շենքը «Կումայրի» պատմամշակութային արգելոցի կառույցներից մեկն է՝ Գյումրու կենտրոնական զբոսայգում գտնվող հին թատրոնը, որտեղ 1912 թվականին առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Վթարային այս կառույցի վերականգնման և այն «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնելու առաջարկով Գյումրու քաղաքապետին դեռ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին դիմել էին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը և փոխտնօրեն Արամ Գյումիշյանը: «ԹՈՒՄՈ»-ին հանձնվել է ոչ միայն այս կառույցը, այլ նաև այգին:
Հիմնանորոգումից հետո շենքը պահպանելու է իր արտաքին տեսքը: Այն բազմաֆունկցիոնալ է լինելու՝ ունենալու է ձևափոխվող հարթակ, որը ոչ միայն կգործի ուսանողների համար որպես ինքնուսուցման հարթակ, այլ նաև որպես բեմ, ունենալու է հանդիսությունների և կինոսրահներ, օժանդակ կառույցներ: ձայնագրման ստուդիա՝ կրթական գործընթացը հաջող կազմակերպելու համար:
«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառույցի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացնում է «Մեծն Էրիկ» շինարարական կազմակերպությունը: Բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրին շինարարական կազմակերպությունից՝ պահպանվելու է շենքի արտաքին տեսքը և կողային հատվածը, մյուս հատվածներն ամբողջությամբ քանդվելու են և կառուցվելու են՝ 9 բալ սեյսմակայունություն ունեցող կառույցին համազոր նախագծին համապատասխան: Շենքը լինելու է եռահարկ՝ մոտ 3 հազար քառակուսի մետր տարածքով: Շինարարը խոստանում է կառույցը շահագործման հանձնել 1 տարի 6 ամսում:
«Երբ նոր էինք սկսել, նախատեսված էր, որ կունենանք 600-800 սան, սակայն այժմ ունենք 2 հազար, բայց չենք կարող ավելի սաներ ունենալ՝ շենքային պայմանների պատճառով, չնայած բազմաթիվ երեխաներ կան, որ ուզում են դառնալ թումոցի: Այս թիվը կկարողանանք դարձնել 3 հազար և ավելի, երբ կտեղափոխվենք հիմնանորոգված շենք: ՀՀ կառավարության կողմից ոչ միայն այս շենքն է հանձնվել «ԹՈՒՄՈ»-ին, այլ նաև այգին, որը ևս կմշակվի ու կդառնա Գյումրու ամենագեղեցիկ, ամենականաչ ու ամենապահով վայրերից մեկը ոչ միայն թումոցիների, այլև ողջ Գյումրիի համար: Սրանով կենտրոնի հնարավորություններն ավելի կմեծանան»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի ղեկավար Նարե Ավագյանը:
Շինարարական աշխատանքների խորհրդանշական մեկնարկին, որը տեղի ունեցավ հունիսի 6-ին, հենց կենտրոնական զբոսայգում, ներկա էին կենտրոնի համահիմնադիր, «Սիմոնյան» հիմնադրամի նախագահ Սեմ Սիմոնյանը, թումոյականներ, «ԹՈՒՄՈ» կենտրոնի ղեկավարներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Շնորհավորական խոսքերից հետո ելույթ ունեցավ «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի «Tmba-Ta Tumo» խումբը:
2015 թվականի մայիսի 25-ին «ԹՈՒՄՈ Գյումրի»-ին դարձավ իրականություն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց կենտրոնի բացումը Տեխնոպարկի տարածքում։ Գյումրիի կենտրոնը «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախագիծն է։ Կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախագահին, իսկ մեկնարկային դրամահավաքը կազմակերպել է «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am