Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Apple-ը ներկայացրել Է իր գործառական համակարգի նոր տարբերակը՝ iOS

Apple-ը ներկայացրել Է իր գործառական համակարգի նոր տարբերակը՝ iOS
 11-ը ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը ներկայացրել Է իր գործառական համակարգի նոր տարբերակը՝ iOS 11-ը: Այն օգտատերերի համար մատչելի կդառնա այս աշնանը եւ նրանց թույլ կտա փող փոխանցել մեսենջերի միջոցով, ավելի պարզ կառավարել ֆայլերը եւ սկավառակի վրա տնտեսել տեղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

iOS 11-ի շնորհանդեսը տեղի Է ունեցել Սան Խոսեում Մշակողների համաշխարհային խորհրդաժողովի (WWDC) շրջանակներում:

Նոր գործառական համակարգում ամենաքննարկվող նորույթը ֆայլերի մենեջերն Է: Այս փոփոխությունը կարելի Է համարել արմատական, քանի որ iOS-ի նախորդ տարբերակներում ֆայլերի կենտրոնացված մենեջմենտը, ինչպես օրինակ Windows-ում, բացակայում Էր. օգտատերերը դրանք գործադրում Էին տարբեր հավելվածների միջոցով: Այժմ օգտատերը կկարողանա ֆայլերը կառավարել ձեռքով: Բացի դրանից, այժմ iMessage-ի միջոցով կարելի Է վճարումներ կատարել: Դա իրականացվել Է Apple Pay համակարգի օգնությամբ:

Նաեւ կատարելագործված Է Siri անձնական ասիստենտը. այն սովորել Է ձայնով մտցված նախադասությունները թարգմանել բոլոր հայտնի լեզուներով: Այսօր Siri-ն «գիտե» անգլերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իտալերեն: Բացի այդ. նոր համակարգում պարզեցված Է բոլոր բազային հավելվածների ինտերֆեյսը: Կառավարման կետն այժմ տեղավորված Է մեկ Էկրանի վրա՝ երկուսի փոխարեն: Նաեւ կատարելագործված են լուսանկարների մշակման համար նախատեսված ծրագրերը եւ քարտեզները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am