Հիլարի Քլինթոնը պատմել Է «ԱՄՆ-ի ջախջախման»՝ Պուտինի պլանների մասին
10:25, 1 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Variety հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր Է «ջախջախել ԱՄՆ-ը»: Նրա կարծիլով՝ «այն տեխնոլոգիական ուժերը, որոնք համաձայնել Էին 2016 թվականին սաբոտաժի ենթարկել իր նախագահական հայտը», շարունակում են ազդեցություն գործել ամերիկյան քաղքականության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես կարծում եմ, որ կարեւոր Է իրական դասեր քաղել վերջին նախագահական արշավից: (Տեխնոլոգիական) ուժերը շահագրգռված են ազդելու ոչ միայն ընտրությունների ու քաղաքականության վրա: Դրանք մտադիր են նաեւ ազդել տնտեսության եւ մեզ՝ որպես ազգի միասնության վրա»,- ասել Է Քլինթոնը: Նա հայտարարել Է, որ ապատեղեկատվության արշավը, որն իբր վարում Էր Ռուսաստանը, նվազեցրել Է ընտրություններում իր հաղթելու շանսերը: Դրան հաջողվեց հասնել սոցիալական ցանցերի միջոցով, որոնք պատրաստ չԷին պայքարելու «մտացածին նորությունների» դեմ:
Քլինթոնը նշել Է, որ պատմության մեջ առաջին անգամ «տեխնիկական հեղափոխությունն օգտագործվեց որպես քաղաքական զենք»:
«Կարեւոր Է, որ ամերիկացիները, որ տեխնոլոգիաների եւ բիզնեսի ոլորտի մարդիկ հասկանան, որ Պուտինը ցանկանում Է ջախջախել մեզ: Նա Պետանվտանգության կոմիտեի հին գործակալն Է»,- հայտարարել Է Քլինթոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում