Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անասնաբուժության բնագավառի տնտեսավարողներին ՍԱՊԾ-ում ներկայացրել են ստուգումների ստուգաթերթերի պահանջները

Անասնաբուժության բնագավառի տնտեսավարողներին ՍԱՊԾ-ում ներկայացրել են 
ստուգումների ստուգաթերթերի պահանջները

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն մայիսի 29-ին  հրավիրվել էին անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով և հավաստիացրել, որ այն բխում է նախ և առաջ տնտեսավարողների շահերից՝ նախապես սահմանելով ստուգման շրջանակը և նվազագույնի հասցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

«Սա նշանակում է ռեսուրսների խնայողություն, ենթադրում է անասնաբուժության բնագավառում ստուգումների արդյունավետության բարելավում, նպաստում է պետական վերահսկողության գործողությունների միասնականությանը, պարզեցմանը, թափանցիկությանը և արդյունավետությանը»,- պարզաբանել է պարոն Մկրտչյանը:

ՍԱՊԾ ռիսկերի կառավարման վարչության պետ Հասմիկ Թումոյանը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ ստուգաթերթը պարունակում է թե տեղեկատվական, թե վերահսկողական բնույթի հարցեր, որոնք առավելագույնս հստակեցնում են տեսուչի և տնտեսավարողի հարաբերությունները և թույլ են տալիս նախապես խուսափել անհամապատասխանություններից: Ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջների ապահովումը նաև հիմք է ռիսկերի գնահատմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման համար:

ՍԱՊԾ պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն ստուգաթերթով նախատեսված ցանկացած իրավական-նորմատիվային փաստաթղթի և դրա պահանջների վերաբերյալ, պատասխանել տնտեսավարողների հարցերին:

Ստուգաթերթերի հիման վրա ստուգումները կիրառվում են պատշաճ հիգիենիկ և արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ, HACCP) համակարգ չներդրած տնտեսավարող սուբեկտների դեպքում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am