Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սեւանի քաղաքապետը պարգեւատրեց Եվրոպայի առաջնության եռամարտի հաղթող Կարեն Առաքելյանին

Սեւանի քաղաքապետը պարգեւատրեց Եվրոպայի առաջնության եռամարտի հաղթող 
Կարեն Առաքելյանին

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանն ընդունեց եւ պարգեւատրեց այս տարվա մայիսի 18-23-ին Ուկրաինայի Հանրապետության Լուցկ քաղաքում անցկացված եռամարտի Եվրոպայի առաջնության հաղթող, Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան, պետական քոլեջի ուսանող, 17-ամյա Կարեն Առաքելյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, Հայաստանի հավաքականի կազմում Սեւանի մարզադպրոցի սանը եռամարտի երկու` ուժային եւ ծանրաձողով սեղմում պառկած դիրքից մարզաձեւերում նվաճել է ոսկե մեդալներ` արժանանալով լավագույնի կոչմանը:

Կարեն Առաքելյանին, նրա մարզիչ Գառնիկ Աբրահամյանին, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրինությանը մարզական հերթական հաջողությունն արձանագրելու համար ընդունելության էր հրավիրել Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար Գարիկ Ավետիսյանը, ներկայացնելով առաջնության վերաբերյալ որոշ մանրամասներ, ավելացրեց, որ այս հաղթանակը մեծ հաջողություն էր եւ պատիվ ոչ միայն մարզիկի, նրա մարզչի, այլ նաեւ ողջ համայնքի համար: Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով օրվա հերոսին, նրա մարզչին, հանձնեց պատվոգիր եւ պարգեւավճար, իսկ նրա մարզչին` Գառնիկ Աբրահամյանին` շնորհակալագիր: Մարզիչ Աբրահամյանը, ով տարիներ առաջ նվաճել է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոնի կոչումը, իր խոսքում կարեւորել է համայնքի ղեկավարի, համայնքի գործարարների եւ այն մարդկանց աջակցությունը, որոնց շնորհիվ Կարենը կարողացավ մեկնել Ուկրաինա: 17-ամյա պատանին էլ խոստացել է նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունից կրկին վերադառնալ ոսկե մեդալով: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվությամբ՝ Կարեն Առաքելյանին եւ նրա մարզչին ընդունել, Գեղարքունիքի մարզպետի անունից շնորհավորել եւ խրախուսել է նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am