Կորեացիները կանանց առաջարկել են «դիմակներ մեղապարտների համար»
17:53, 29 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեական I’m Sorry For My Skin մակնիշը ներկայացրել Է նոր կոսմետիկական արտադրանք: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը մայիսի 29-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ի խմբագրությունում:
Խոսքը վերաբերում Է այսպես կոչված «մեղապարտուհիների դիմակներին»: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ գործվածքյա դիմակը դնելով դեմքին կարելի Է ազատվել սուրճի, սիգարետների, ալկոհոլի եւ նիկոտինի գործածության հետեւանքներից:
Դիմակները հանգստացնում եւ խոնավացնում են մաշկը, իսկ արդյունքը պահպանվում Է 120 ժամ: Բաղադրության մեջ մտնում են գերչակաձեթը, ծառակերպ քաջվարդի լուծամզուքը, ինչպես նաեւ երիցուկի եւ ցենտելայի լուծամզուքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում