Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վերսալում ընթանում Է Պուտինի եւ Մակրոնի հանդիպումը

Վերսալում ընթանում Է Պուտինի եւ Մակրոնի հանդիպումը
 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերսալում ընթանում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Մակրոնը Պուտինին դիմավորել Է Վերսալյան պալատի մուտքի մոտ, երկու ղեկավարները ողջունել են միմյանց: Այն բանից հետո, երբ Պուտինը եւ Մակրոնը մտել են բանակցությունների սենյակ, նախագահները միմյանց ձեռք են սեղմել լուսանկարիչների համար: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները եւ պատվիրակությունները տեղավորվել են աշխատասենյակում: Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով՝ առանց մամուլի ներկայացուցիչների:

Պլանավորվում Է, որ նախգահները հանդիպումից հետո կպատասխանեն լրագրողների հարցերին: Ինչպես ավելի վաղ հայտարարել են Կրեմլում, քննարկման գլխավոր թեմաները կդառնան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am