Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

TripAdvisor-ը նշել Է աշխարհի ամենահանրաճանաչ տեսարժան վայրերը

TripAdvisor-ը նշել Է աշխարհի ամենահանրաճանաչ տեսարժան վայրերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) երկու տեսարժան վայրեր մտել են աշխարհի 25 ամենահանրաճանաչ տուրիստական վայրերի ցանկը, որը կազմել Է TripAdvisor ճանապարհորդությունների մասին պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շեյխ Զայեդի մեծ մզկիթն ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, ինչպես եւ անցյալ տարի, զբաղեցրել Է երկրորդ տեղն աշխարհի ամենահանրաճանչ տեսարժան վայրերի թվում:

Վարկանիշի 22-րդ հորիզոնականում հայտնվել Է աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆա աշտարակը Դուբայում: Աշխարհի հանրաճանաչ տեսարժան վայրերի ցանկում առաջին տեղն զբաղեցրել Է Անգքոր Վաթ տաճարային համալիրը Կամբոջայում:

Վարկանիշ են մտել նաեւ Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում (չորրորդ տեղ), Թաջ Մահալը Հնդկաստանում (հինգերորդ տեղ), Փրկչի տաճարը Սանկտ Պետերբուրգում (վեցերորդ տեղ), Մաչու Պիկչուն Պերուում (ութերորդ տեղ), Էյֆելյան աշտարակը Փարիզում (տասներեքերորդ տեղ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am