Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը WannaCry վիրուսով վարակված երկրների ցանկում 40-րդն է

Հայաստանը WannaCry վիրուսով վարակված երկրների ցանկում 40-րդն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում վերջին շրջանում տարածում ստացած WannaCry վիրուսն արդեն իսկ հասցրել է մի քանի օրում մոտ կես միլիոն համակարգիչ վարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում և Վրաստանում Կասպերսկի լաբորատորիայի տարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանն ասաց, որ վիրուսով վարակված համակարգիչները ոչ միայն անհատների են պատկանում, այլեւ կազմակերպությունների: «Վիրուսը բավական խորամանկ ձեւով է պատրաստված. կոդավորում է համակարգչում առկա ինֆորմացիան եւ այն բացելու համար պահանջում 600 դոլար»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով` հաքերները որոշել էին նման կերպ մեծ գումարներ աշխատել, բայց չստացվեց: «Հայաստանը այդ վիրուսով վարակված երկրների ցանկում 40-րդն է».,-հավելեց նա:

Հայաստանում և Վրաստանում Կասպերսկի լաբորատորիայի տարածաշրջանի ղեկավարը, սակայն, հորդորեց զգույշ լինել, քանի որ վիրուսով վարակման վտանգը դեռ պահպանվում է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am