Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա

Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի ռեփեր Տիմատին կկատարի իր խոստումը եւ հունիսի 8-ին Հանրապետության Հրապարակում կներկայանա անվճար համերգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգիչը հայտարարել է Instagram-ի իր պաշտոնական էջում: «Մայիսի 12-ին տեխնիկական խնդիրների պատճառով իմ երեւանյան համերգը չկայացավ: Ես խոստացել էի վերադառնալ: Քանի որ ես միշտ պահում եմ իմ խոստումը, ես հայտարարում եմ, որ հունիսի 8-ին, ժամը 20:00-ին Հանրապետության Հրապարակում կկայանա իմ մեծ համերգը: Մուտքն ազատ է լինելու, ես սպասելու եմ, եկեք բոլորդ, կանչեք ձեր ընկերներին, այդ օրը թեժ է լինելու»,- ասել է Տիմատին:

Տիմատին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին, սակայն համերգը չեղյալ էր հայտարարվել տեխնիկական խնդիրների պատճառով:

A post shared by Black Star (@timatiofficial) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am