Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. փոխնախարար

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար ավանդական շուկաները շարունակում են մնալ ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Վրաստանը, սակայն կարող են լինել նաև այլ կարևորագույն շուկաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով՝ այդ շուկաները կարող են լինել Պարսից ծոցի և արաբական այլ երկրների շուկաները, որոնք գնողունակության տեսանկյունից բարձր հնարավորություններ ունեն, և հայկական ապրանքը կարող է իր որակով ու առանձնահատկություններով բավականին հետաքրքիր լինել այնտեղ:

«Մեր հիմնական արտահանման հնարավորություններ ունեցող ապրանքատեսակները պատրաստի ապրանքներն են: Այսինքն՝ ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, տեքստիլ, գյուղատնտեսական ապրանքներ: Այս փուլում արտահանման մեծ հնարավորություններ ունեն նաև ծխախոտի, հրուշակեղենի արտադրանքները, սակայն պետք է լայնացնենք մեր արտահանվող ապրանքատեսակների շրջանակը»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով ԵԱՏՄ երրորդ երկրներ ապրանքների արտահանմանը՝ Ազիզյանը նշեց, որ Հայաստանի հիմնական նպատակը երրորդ երկրներ արտահանելն է: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի իմաստը դա է: Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տարածքում Հայաստանից արտահանվող ապրանքների որակից լավատեղյակ են և դրա համար մեծ գովազդ ու ճանաչողական աշխատանքներ հարկավոր չեն, ի տարբերություն երրորդ երկրների շուկաների:  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am