Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքի զինվորականները գրոհել են Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին թաքստոցները

Իրաքի զինվորականները գրոհել են Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչների վերջին 
թաքստոցները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինվորականները մայիսի 27-ին հայտնել են, որ մահմեդականների սուրբ Ռամադան ամիսի առաջին օրը սկսել են գրոհը Մոսուլի արևմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող թաղամասերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրաքի միավորված զորքը սկսել են գրոհը ահաբեկիչների ենթակայության տակ գտնվող տարածքները ազատագրելու նպատակով, մասնավորապես Տիգրիս գետի աջ ափի տարածքները»,- նշել է  ազատագրման օպերացիայի հրամանատար Աբդել-Ամիրա Յարալուն:

Նրա Խոսքով՝ զորքը հարձակվել է Շիֆա թաղամասի և հանրապետական հիվանդանոցի վրա, դաշնային ոստիկանությունը գրոհել է Զանջիլի թաղամասը, իսկ հակաահաբեկչական ստորաբաժանումները օպերացիան իրականացնում են Սախա թաղամասում:

Կոալիցիոն զորքերը ԱՄՆ-ի գլխավորությամբ  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենարանը համարվող Մոսուլ քաղաքի ազատագրումը սկսել էին դեռևս 2016 թվականի հոկտեմբերից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am