Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միանում է «Մաքուր Հայաստան» ծրագրին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միանում է «Մաքուր 
Հայաստան» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մայիսի 27-ին մասնակցել են  համապետական շաբաթօրյակին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակներին կից այգիներում, նախարարության մասնաշենքում և հարակից տարածքներում:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը:  Էջում ներկայացվում են նաև իրականացված աշխատանքների արդյունքները:   

Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող է օգտագործվել #CleanArmenia հաշթեգը:

#CleanArmenia նախագծի շրջանակներում տրամադրած նկարների և քաղաքացիների արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն իսկ բազմաթիվ վայրերում իրականացվել են մաքրման աշխատանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am