Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է եվրոբոնդերի հետ կապված անհապաղ վճարել 325 մլն դոլար
21:18, 26 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Բարձրագույն դատարանում Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է անհապաղ վճարել 325 մլն դոլար՝ որպես եվրոբոնդերի տոկոսներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Ռուսաստանի շահերը ներկայացնող փաստաբան Մայք Հովարդը նշել է, որ չկան իրավական որևէ հիմքեր այդ պարտավորությունները չկատարելու համար:
Նա ընդգծել է, որ չկան տոկոսների չվճարման հիմքեր՝ այլ պարտատերերի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պարտքերի մարման պարտավորության հետ կապված:
Մարտի սկզբին տեղեկացվել էր, որ Ուկրաինան, ընդհանուր առմամբ, պետք է եվրոբոնդերի մարման նպատակով վճարի 3 մլրդ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում