Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ոչնչացրել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկին

Հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը ոչնչացրել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին եւ դաշտային երկու հրամանատարների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շտաբի տարածած հայտարարության մեջ, կոալիցիա, որը ռազմական գործողություն Է իրականացնում ԻՊ-ի դեմ:
«Մայիսի 18-ին Իրաքի Էլ Քաիմ քաղաքի մերձակայքում գործողության ժամանակ սպանվել Է ԻՊ-ի պարագլուխ Աբու Խաթաբ ար-Ռավին: Նա սպանվել Է երեք այլ ահաբեկիչների հետ միասին»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Շտաբը նաեւ հայտնել Է այլ գործողությունների արդյունքում Սիրիայում եւ Իրաքում դաշտային երկու հրամանատարների ոչնչացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am