Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թբիլիսիում մեկնարկել Է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

Թբիլիսիում մեկնարկել Է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքում բացվել Է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քառօրյա գարնանային նստաշրջանը: Այդպիսով՝ Վրաստանը դարձել Է դաշինքի անդամ չհանդիսացող թվով հինգերորդ երկիրը, որը նման միջոցառում Է ընդունում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքին մասնակցում են շուրջ 600 հյուրեր:
Առաջին օրը տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի մշտական կոմիտեի համատեղ նիստը: Թբիլիսիում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքի երկրորդ եւ երրորդ օրերին պլանավորված են պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիաների, անվտանգության ու քաղաքականության կոմիտեների նիստերը:
Ինչպես նշում Է Sputnik-ը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը նշանակված Է մայիսի 29-ին: Միջոցառման մասնակիցներին կդիմեն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաեւ որպես հատուկ հյուրեր հրավիրված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյը: Լիագումար նստաշրջանի ավարտին պլանավորվում Է հռչակագիր ընդունել հաջակցություն Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման:
Վրաստանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցիացված անդամ Է դարձել 1999 թվականի մայիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am