Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բելա Հադիդը ներկայացրել Է Bulgari-ի նոր գաղտնի բույրը

Բելա Հադիդը ներկայացրել Է Bulgari-ի նոր գաղտնի բույրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մոդել Բելա Հադիդը դարձել Է Bulgari-ի նոր բույրի դեմքը, որն ստացել Է Goldea The Roman Night անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ն:
Գովազդային արշավի նկարահանումների համար պատասխանատու Էր բրիտանացի լուսանկարիչ Գլեն Լուչֆորդը, դրանք անցկացվել են Հռոմում: Նոր բույրի բաղադրությունն առայժմ չի հրապարակվում:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: 
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:
Բելա Հադիդն ամերիկացի մոդել Է, իր կարիերան նա սկսել Է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամներ դուրս Է եկել պոդիում, առաջին անգամ մասնակցել Է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ Models.com. պորտալի վարկածով ճանաչվել Է տարվա մոդել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am