Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հազարավոր բազմոտնիկներ են հայտնվել Չինաստանի գյուղերում

Հազարավոր բազմոտնիկներ են հայտնվել Չինաստանի գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Յունանի նահանգի երկու գյուղերի բնակիչները գանգատվում են հազարավոր բազմոտնիկներից, որոնք անձրեւներից հետո դուրս են թափվել փողոցներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mirror-ը: 

Բազմոտնիկները հայտնվել են տեղատարափների հարուցած հեղեղումից հետո: Տեղացի բնակիչները պնդում են, որ երբեք չեն տեսել նման Էակներ, եւ դրանց կոչել են «տարօրինակ բզեզներ»:    
Նրանք հավաքել են տասնյակ կիլոգրամներով սատկած հատվածոտանիներ եւ գանգատվում են, որ դրանք դժվար Է ոչնչացնել: Դրանց վրա չեն ազդում սովորական միջատասպանները, իսկ երբ դրանց նետում են կրակը կամ վրաները եռման ջուր են լցնում,  գունդուկծիկ են դառնում եւ ողջ մնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am