Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզի համայնքներում այս տարի կբացվեն նոր նախակրթարաններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում այս տարի կբացվեն նոր նախակրթարաններ

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի առանձին համայնքներում այս տարի  ՀՀ ԿԳ նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի ներդրման եւ համայնքների կողմից տրամադրվող համաֆինանսավորումների հաշվին կբացվեն նոր նախակրթարաններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում նոր նախակրթարանների հիմնման ծրագիրը քննարկվեց Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ եւ դպրոցների տնօրեններ: Ինչպես ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» պատասխանատու Արմինե Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզում ՀՀ ԿԳ նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» տնտեսված դրամաշնորհների հաշվին նախատեսվում է Գեղարքունիքի մարզի առնվազն 5 համայնքներում բացել նախակրթարաններ՝ ելնելով Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված պահանջից: Քննարկմանը հիմնականում մասնակցում էին մարզի այն 13 համայնքների ներկայացուցիչները, որտեղ առավելապես զգացվում է նախակրթարանների բացման խնդիրը: «Մենք համատեղ պետք է ընտրենք այն համայնքների ցանկը, որոնցում առավել խիստ է զգացվում նախակրթարանների անհրաժեշտությունը: Ընտրությունը կատարելու ենք մրցույթով՝ համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Նախապատվությունը տալու ենք այն համայնքներին, որտեղ չկան գործող մանկապարտեզներ, այնուհետ՝ այնտեղ, ուր գործող մանկապարտեզների առկայության դեպքում շատ են նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաները: Համայնքների կողմից կատարվող ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր արժեքի 25 տոկոսը»,-ներկայացրեց Արմինե Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ նախակրթարանի անհրաժեշտության կարիք ունեն հրավիրված բոլոր համայնքները, բայց նրանցից կընտրվեն առավել կարիքավորները, որոնք նաեւ կհամապատասխանեն ծրագրի չափորոշիչներին:Անդրանիկ Հակոբյանն առաջարկեց ընտրությունը կատարել ամենասեղմ ու արագ ժամկետներում, որպեսզի շինարարական աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն, իսկ նախակրթարանների բացումը տեղի ունենա այս տարվա աշնան ընթացքում: «Մենք վերջին 5 տարիների ընթացքում մարզում բացել ենք 51 նախակրթարան, որից 10-ը՝ «Փրկեք երեխաներին» կազմակերպության, 41-ը՝  ՀՀ ԿԳ նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» ծրագրերի միջոցներով: Բոլոր նախակրթարաններն էլ արդյունավետորեն շարունակել են իրենց գործունեությունը: Հուսանք, որ այս դեպքում էլ ենք ունենալու օգտակար ու սպասված արդյունքը»,-նշեց Անդրանիկ Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am