Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեղումները մինչև մայիսի վերջին օրերը դեռ կպահպանվեն

Տեղումները մինչև մայիսի վերջին օրերը դեռ կպահպանվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսօր` մայիսի 24-ին, ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի: Կեսօրից հետո կզարգանա ամպրոպային ամպամածությունը: Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում մեր տարածքում ցիկլոնային դաշտ չի լինելու:  Միայն երեկոյան ժամերին զարգանալու է ներզանգվածային ամպամածություն: Ներզանգվածային կոչվում է այն ամպամածությունը, որ գալիս է ոչ թե ծովերից , ուրիշ այլ տարածքներից, այլ  զարգանում է Հայաստանի տարածքում: Երեկոյան ժամերին, հատկապես  հյուսիսային շրջաններում, Շիրակում Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային բնակավայրերում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կլինեն ամպրոպային բնույթի անձրևներ: Մյուս շրջաններում, ասենք, Երևանում, Արարատյան դաշտում անձրևները կլինեն տեղային: Նշեմ, որ անձրևները կլինեն միայն երեկոյան ժամերին, առաջին կեսին առանց տեղումների եղանակ է կանխատեսվում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մայիսին տեղումները դեռ կպահպանվեն»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ մայիսի 25-ից երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am