Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 6-րդ տուրում

Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային 
մրցաշարի 6-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրիշիում տեղի ունեցավ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տուրի բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ:  6-րդ տուրի կենտրոնական պարտիայում առաջատարներից երկուսը՝ Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Արամ Հակոբյանը հաղթեց իր մրցակցին: Ցավոք, մրցաշարում մեր մյուս մասնակիցը՝ Շանթ Սարգսյանը, պարտություն կրեց  Պաուլյուս Պուլտինյավիչյուսից: Տուրում հաղթանակներ տոնեցին նաև  Կիրիլ Շուբինը, Կաասեն Տոր Ֆրեդրիկը և Լամպրոս Գյանոուլակիսը:
Խաղացված 6 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Երկու շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Կաասեն Տոր Ֆրեդրիկը, առաջատարներից ետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը:
Կայանալիք 7-րդ տուրում մեր երկու շախմատիստները կմրցեն միմյանց դեմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am