Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը

Գեղարքունիքում չեզոքացվում  են  օրենքով  չնախատեսված  աղբավայրերը

ԳԱՎԱՌ, 23  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակներում շարունակվում են աղբի մաքրման, աղբահեռացման եւ աղբաթաղման, որոշ աղբավայրերի հողածածկման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, այս օրերին հանձնաժողովի հիմնական ուշադրությունը սեւեռված է ինչպես օրենքով չնախատեսված աղբատեղիների չեզոքացմանը, այլ նաեւ՝բնակավայրերի գլխավոր հատակագծերով եւ հողի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված աղբավայրերի հնարավոր հողածածկմանը:
«Ընդհանուր առմամբ մեր մարզի տարածքում հաշվվել է մոտ 130 աղբատեղի, որոնց մեջ մտնում են նաեւ բնակավայրերի գլխավոր հատակագծերով կամ հողօգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված 25 աղբավայրերը: Վերջին մեկ ամսվա ընթացքում համայքների եւ տարբեր կազմակերպությունների  հետ համագործակցությամբ մենք հասել ենք որոշակի դրական արդյունքի, սակայն դեռ կարեւոր անելիքներ ունենք՝ Սեւանի ավազանը կենցաղային աղբի թափոններից հիմնավորապես մաքուր պահելու ուղղությամբ:
Համայնքների, դպրոցների եւ առանձին կազմակերպությունների ուժերով մաքրվել են բնակավայրերի ներսում կամ դրանց վարչական տարածքներում կուտակված աղբակույտերը, պատմական հուշարձանների տարածքները, ճանապարհաեզրերը, դաշտերով մեկ սփռված աղբի թափոնները կամ աղբակույտերը: Հավաքված աղբը տեղափոխվել է առանձնացված աղբավայրեր, իսկ մոտ 130 աղբատեղիների քանակը էականորեն կրճատվել է: Կարճ ժամանակում պետք է հասնենք նրան, որ բացառվի այլ աղբատեղիների գոյությունը, իսկ օրենքով նախատեսված աղբավայրերում պահպանվի միանգամայն կառավարելի վիճակ: Ի դեպ, հենց այդ աղբավայրերն են մնում մարզի տարածքը կենցաղային աղբի թափոններով աղտոտելու հիմնական «մեղավորները», որտեղ փորձելու ենք տանելի իրավիճակ ստեղծել, մինչեւ որ գործողության մեջ կմտնի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի համայնքներում կուտակված աղբն ամբողջությամբ Կոտայքի մարզ տեղափոխել՝ վերամշակման նպատակով, որից հետո փակվելու են նաեւ օրենքով գործող աղբավայրերը»,-ներկայացրեց մարզպետի տեղակալը: Կարեն Հակոբյանի դիտարկմամբ՝ օրախնդիր հարց է մնում ինչպես «Սեւան Ազգային պարկի» տարածքում մաքրության պահպանումը, այնպես էլ՝ առանձին անպատասխանատու անձանց կողմից շրջակա  միջավայրի աղտոտման դեպքերի կանխարգելումը:
«Վարչական պատասխանատվության միջոցներով մարդկանց վրա ներազդելուց առաջ փորձում ենք բացատրական աշխատանքով կարգավորել խնդիրը: Սակայն եթե բացատրական աշխատանքն իրավիճակ չփոխի, պետք է նրանց վրա ազդենք օրենքի ուժով»,-հավելեց հանձնաժողովի նախագահը: Մարզպետի տեղակալը միաժամանակ հույս հայտնեց, որ մայիսի 27-ին հայտարարված համամարզային շաբաթօրյակի արդյունքում «Մաքուր Հայաստան» ծրագիր իրագործումը տեսանելի կլինի շատ ավելի դրական կողմերով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am