Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի երաժշտությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հայ երաժիշտ, Sistem of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը որպես կոմպոզիտոր միացել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով  Ցենթրալ Փարթներշիփ ռուսական կինոընկերության պաշտոնական էջը, Թանկյանը վաղուց ցանկանում էր էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և այս ֆիլմը լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում:

« Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար: Երազել եմ այսպիսի  նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով»,- նշել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմում ստեղծվել է 6 երաժշտական պատմություն, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը System of a Down խումբը գրելու է առանձին:

Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևի խոսքով` Սերժ Թանկյանը ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն  կինոերաժշտությունների շարքում:

Ֆիլմի երաժշտության աշխատանքները կավարտվեն 2017 ամռանը , այն կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ