Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Ստեփանակերտում անցկացվում է սամբոյի մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին

Ստեփանակերտում անցկացվում է սամբոյի մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտում անցկացվում է սամբոյի «Հաղթանակի գավաթ» մրցաշար՝ նվիրված մայիսյան եռատոնին: Արցախում առաջին անգամ է կազմակերպվում նման մրցաշար:

«Մրցաշարի նպատակն է ի հայտ բերել լավագույն և ճկուն մարզիկների, ինչպես նաև Արցախի և Հայաստանի մարզիկների, մարզիչների միջև կապերն ավելի ամրապնդել»,- ասել է մրցաշարի գլխավոր մրցավար, սամբոյի մարզիչ Ազատ Անդրյանը:

Սամբոյի դեռահասների և պատանիների մրցաշարին Արցախից և Հայաստանից մասնակցում են 146 մարզիկ:




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ