Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը ջրային տնտեսության ղեկավարներից ակնկալում է ոռոգման համակարգի շուկայի մեծացում և ստվերի կտրուկ վերացում

Վարչապետը ջրային տնտեսության ղեկավարներից ակնկալում է ոռոգման համակարգի  
շուկայի մեծացում և ստվերի կտրուկ վերացում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ջրային տնտեսության պատասխանատուների առջև դրեց ոռոգման համակարգը մինչ տարեվերջ բերել իդելական մակարդակի: Կառավարության նիստում անդրադառնալով այս ոլորտին՝ վարչապետն ասաց, որ ջրամատակարար ընկերու­թյան սպասարկման տարածքից դուրս մնացած ՀՀ 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում և չունեն ջրամատակա­րար­ման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային: Ըստ գործադիրի ղեկավարի, նշված 560 բնակավայրերի ջրամատակա­րար­ման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսավարող փոխշահավետ համագործակցությանը։

«Ոռոգման համակարգի մեխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, մեծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման մեծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ։ Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  մայր և միջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքստւմ կարևոր ենք համարում ոռոգման համակարգում ամբողջական հաշվառման համակարգերի ներդրումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:      

Հաշվի առնելով նշվածը՝ վարչապետը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև սույն  թվականի դեկտեմբերի 31-ը հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում բնակավայրերի 1-ին խմբի մրցույթի հրավերը: 2-ամսյա ժամկետում էլ պետք է մշակվի և կառավարության աշխատակազմ ներկայացվի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր հստակ միջոցառումներով և իրականացման ժամանակացույցով, ներկայացվի հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավելի հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։

«Խոսքն ինչի մասին է. 560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք հստակ ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդեալական լինի, ստորակետից հետո երրորդ թիվ բաց թողնել պետք է չլինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, բերելու է տնտեսական արդյունքի»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում, կոշտ կերպով ստվերի վերացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am