Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Խոստումը» ֆիլմը դուրս է եկել ռուսական կինովարձույթ

«Խոստումը» ֆիլմը դուրս է եկել ռուսական կինովարձույթ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում ապրիլի 27-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ի հոդվածի հեղինակ Աննա Կոչարովան, «Խոստում» ֆիլմի միջազգային ցուցադրությունը շատ կարևոր իրադարձություն է:

«Սյուժեում կատարվող ամեն մի իրադարձությունից ավելի  ես սարսափում: «Խոստում»-ը նաև, բայց ոչ միայն սիրային պատմություն է: Այն առավելագույնս անկեղծ պատմություն է, որը հիշեցնում է մեզ այն մասին, թե ինչպիսի մոտ և կենցաղային կարող է լինել չարը»,- ընդգծել է հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով` չնայած, որ հանդիսատեսի համար սովորական են դարձել հոլիվուդյան պատմական ֆիլմերը, «Խոստում»-ը կարողանում է այդ անտարբերության պատը ճեղքել:

«Այս ֆիլմը գրավիչ է ոչ թե գեղարվեստական բարձր արժեքներով կամ տեխնոլոգիական հնարքներով, որով ներկայումս հանդիսատեսին չես կարող զարմացնել, այլ ֆիլմում հասանելի և խորաթափանց ձևով պատմվում է ոչ վաղ անցյալի  ողբերգության մասին: Դա շատ կարևոր հիշեցում և զգուշացում է բոլորիս համար»,- եզրափակում է Աննա Կոչարովան:

 Ըստ «Russia Today» միջազգային տեղեկատվական հեռուստաալիքի մշակույթային մեկնաբան Մարիա Չեմբերլենի` չնայած, որ ֆիլմի սյուժեի հենքում ողբերգական դեպքերն են նկարագրված, այն դիտվում է մեկ շնչով:

«Այս ֆիլմում ամեն բան միահյուսվել է` սյուժեի ուղղությունները, որոնք լարված են պահում, ամուր սցենար և ,իհարկե, դերասանների խորաթափանց խաղ:  Իսկ դերասանական միջազգային կազմը որևէ կերպ չի խանգարել ստեղծել ճշմարիտ ֆիլմ, քանի որ   տառապանքները չունեն ազգություն, իսկ վերապրածները պետք է հաճախ այդ մասին հիշեցնեն»,- նշում է Չեմբերլենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am