Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի համախառն միջազգային պահուստները ավելացել են շուրջ 10 մլն դոլարով

Հայաստանի համախառն միջազգային պահուստները ավելացել են շուրջ 10 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2017 թվականի մարտի վերջին կազմել է 2 միլիարդ 36 մլն դոլար: Փետրվարին դրանց ծավալը եղել էր 2 մլրդ 26,3 մլն դոլար, իսկ նախորդ տարվա մարտին` 1 մլրդ 626,3 մլն դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, այս տարվա մարտին փետրվարի համեմատ համախառն միջազգային պահուստներն ավելացել են 9,7 մլն դոլարով, իսկ նախորդ տարվա համեմատ` 410 մլն դոլարով:

Մարտին համախառն պահուստների կազմում հատուկ փոխառության իրավունքով ԱՄՀ-ում արտաքին ակտիվները կազմել են 0,1 մլն  դոլար: 

2016-ի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 2 մլրդ 200,6 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015թ. հունվարին արդեն պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 351,1 մլն դոլար` 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 10,2 տոկոսով։: 2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am