Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան

Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ 
Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի համար հետաքրքիր է, թե հարևան Թուրքիան ինչ ուղի է ընտրել իր ապագա զարգացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում այդ երկրում իշխում էր Աթաթուրքի գաղափարախոսությամբ քաղաքական կուրսը, որի հիմքում, հակառակ ժողովրդի մեծամասնության կարծիքի և մտածելակերպի, Թուրքիան դեպի Եվրոպա տանելն էր, և դա Հայաստանի համար շատ ձեռնտու էր:

«Եթե իրականում Թուրքիան իր արժեհամակարգով դառնար եվրոպական երկիր, ապա մեզ համար այդպիսի հարևան ունենալը շատ ընդունելի կլիներ: Բայց Էրդողանի կուսակցության իշխանության գալուց հետո սկսվեց նահանջն այդ կուրսից, և դրա ամենամեծ արտահայտությունն այդ երկրում անցկացված վերջին սահմանադրական հանրաքվեն էր, որով դեպի Եվրոպա Թուրքիայի ճանապարհին «մեծ քար» դրվեց: Եվ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ, ըստ էության, Թուրքիան ընդօրինակում է Ադրբեջանին, որը շատ արագ անցավ արևելյան բարքերով հանրապետություն դառնալու այլանդակ ճանապարհ»,- ասել է Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am