Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներն ավելացել են 17 մլրդ դրամով

 Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներն 
ավելացել են 17 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի փետրվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 421 մլրդ 664 մլն դրամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2017 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 404 մլրդ 950 մլն դրամ: Փետրվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը հունվարի համեմատ ավելացել է 17 մլրդ 014 մլն դրամով:

Տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալում փետրվարին ռեզիդենտներին հատկացվել է 2 տրլն 127 մլրդ 005 մլն դրամ, իսկ հունվարին` 2 տրլն 114 մլրդ 619 մլն դրամ. նվազումը կազմել է 12 մլրդ 386 մլն դրամ: Այդ թվում`փետրվարին ձեռնարկություններին տրամադրվել է 1 տրլն 216 մլրդ 779 մլն դրամ վարկ, իսկ հունվարին 1 տրլն 212 մլրդ 852 մլն դրամ (աճ` 3 մլրդ 927 մլն դրամ):

Տնային տնտեսություններին փետրվարին տրամադրվել է 779 մլրդ 315 մլն դրամի վարկ, իսկ հունվարին` 777 մլրդ 405 մլն դրամի (աճ` 1 մլրդ 910 մլն դրամ): Փետրվարին առևտրային բանկերի կողմից կազմակերպություններին տրամադրվել 77 մլրդ 012 մլն դրամի, իսկ հունվարին` 75 մլրդ 939 մլն դրամի վարկ: Այլ ֆինանսական կազմակերպություններին փետրվարին առևտրային բանկերը տրամադրել են 53 մլրդ 900 մլն դրամի վարկ, իսկ հունվարին այն կազմել էր 48 մլրդ 424 մլն դրամ:

2017 թվականի փետրվարին հունվարին առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 294 մլրդ 660 մլն դրամի վարկ, իսկ հունվարին ` 290 մլրդ 331 մլն դրամի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am