Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան Մարտիրոսյան

 Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն. Վահան 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց առցանց տաքսի ծառայությունների և տաքսոմոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունից, հանդիպման նպատակն էր` մեկ անգամ ևս հստակեցնել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին ներկայացվող պահանջները։ Նախարարը նշեց, որ պետք է տարանջատել էլեկտրոնային ծառայությունները տաքսի ծառայությունների մատուցումից։ Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն և աշխատեն օրինական դաշտում։ Բոլորի համար պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ։

«Ողջունելի է ցանկացած նոր տեխնոլոգիա, բայց պետք է տարանջատում լինի և պայմանագիր կնքվի միայն լիցենզավորված վարորդների հետ»,- ընդգծեց նախարարը։ Այս գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար հնչեցին մի շարք առաջարկություններ։ Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայում աշխատում է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների շուրջ։ Նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց օրենքի նախագծի շուրջ ներկայացնելու իրենց առաջարկությունները։ Նախարարը շեշտեց, որ մինչ այդ, բոլորը պետք է աշխատեն գործող օրենքների շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am