Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց

Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում Է Ռուսաստանի կորուստները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին, որն զբաղվում Է միակողմանի հարկադրական միջոցների բացասական ներգործության հարցերով:
«Այն երկրների եկամուտների կորստի տեսանկյունից պատժամիջոցների արժեքը, որոնք հանդես են եկել որպես պատժամիջոցների նախաձեռնողներ, կազմում Է ամսական մոտավորապես 3,2 մլրդ դոլար,-ասել Է նա:-Եթե դա բազմապատկենք երեք տարվա տվյալներով, ապա ցուցանիշը կկազմի 100 մլրդ դոլար»:
«Ռուսաստանի կորուստների ընդհանուր գումարը կազմում Է մոտավորապես 52-55 մլրդ դոլար, ինչը կազմում Է նրա ՀՆԱ-ի 1 տոկոսը»,-հավելել Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am