Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանի քաղաքապետարանը և «Թումո»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի քաղաքապետարանը և «Թումո»-ն համագործակցության հուշագիր են 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագրով նախատեսվում է շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր: Մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձևության, նաև հայկական խոհարարական արվեստի ուղղություններով: Ծրագրին կկարողանան մասնակցել 18-20 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով մայրաքաղաքում երիտասարդների համար կրթական նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորության շրջանակում աջակցել ծրագրերի իրագործմանը:

Մարի Լու Փափազյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ կենտրոնի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հարցում աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am