Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին

 Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ապրիլի 28-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քրդական պաշտպանական ուժերի դիրքերին Թուրքիայի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 18 քուրդ:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, 2017թ-ի փետրվարին և ապրիլի 26-ին խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը` պահանջելով զսպել Անկարայի ագրեսիվ գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am