Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Chanel-ը պարֆյումերային փայլփլուն գելեր Է առաջարկել կանանց

Chanel-ը պարֆյումերային փայլփլուն գելեր Է առաջարկել կանանց

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել Է պարֆյումերային գելերի շարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 28-ին ստացել Է «Լենտա.ռու»-ն: Հավաքածուում ներկայացված Է երեք բույր՝ Chance eau tender-ը, Chance eau fraiche-ը եւ Chance eau vive-ը: 
Փայլփլուն գելերը լցված են կլոր սրվակների մեջ, խորհուրդ Է տրվում դրանք մատների ծայրերով քսել պարանոցին, դաստակներին եւ դեկոլտեի հատվածում: 
Նորույթներն արդեն ստացվել են վաճառքում եւ ներկայացվել նորաձեւության տան ֆիրմային բուտիկներում: 
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: 
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am