Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ էր իրավական հիմքից և ապացուցողական բազայից. Մուկուչյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ էր իրավական հիմքից և ապացուցողական 
բազայից. Մուկուչյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանում Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը լիարժեք ցույց տվեց դիմողի բերած դիմումի թե իրավական հիմքերի բացակայությունը, թե փաստական հիմքի սնանկությունը: Սահմանադրական դատարանի կողմից Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժելուց հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քննվող գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ իրավմամբ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ Սահմանադրական դատարանում քննության առարկա էր դարձել մի հայց, որը զուրկ էր և իրավական հիմքերից, և ապացուցողական բազայից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մուկուչյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը չէր կարող անակնկալ լինել բոլոր նրանց համար, ովքեր հետևել են գործի քննության ընթացքին:

Տիգրան Մուկուչյանն այն կարծիքին է, որ ՍԴ-ի կայացրած որոշման մեջ արտահայտվեց այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է ընտրությունների ժամանակ, այն աշխատանքը, որը նպաստել է ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը և ընտրությունների որակի բարձրացմանը:

ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին մերժեց 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am