Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ուկրաինան 1,5 մլրդ դոլար Է բռնագրավում Յանուկովիչից ու նրա թիմից

Ուկրաինան 1,5 մլրդ դոլար Է բռնագրավում Յանուկովիչից ու նրա թիմից

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում Է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում Է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին: Այդ փողը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեկուկես միլիարդ ամերիկյան դոլարը, որը կալանադրվել Է Յանուկովիչի եւ նրա թիմի հաշիվների վրա, դատարանի վճռով պետք Է փոխանցվի Ուկրաինայի պետական բյուջե»,- ասված Է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հաղորդագրության  մեջ:  
Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը դատարանի վճիռը, որը թույլ Է տվել բռնագրավել միջոցները, համարել Է սկզբունքային, քանի որ «այդ միջոցների հաշվին նախատեսված Է պետական պաշտպանական պատվերի, անվտանգության հատվածի եւ պաշտպանության սուբյեկտների ֆինանսավորումը»:   
2015 թվականի հունվարի 28-ին Ֆինանսական մոնթորինգի պետական ծառայությունը շուրջ 1,5 միլիարդ դոլար Էր արգելափակել այն ընկերությունների հաշիվներում, որոնք կապված են Յանուկովիչի եւ նրա շրջապատի մարդկանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am