Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող. Սեբաստիան Կուրց

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող. Սեբաստիան Կուրց

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելին անհրաժեշտ Է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, բայց ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հայտարարել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Նա ընդգծել Է, որ Թուրքիայում հանրաքվեի անցկացումը ԵՄ-ում շատերի համար դարձել Է Անկարայի կողմից «կարմիր գծի հատում» եւ այն բանի ազդանշան, որ Թուրքիան շարունակում Է հեռանալ Եվրոպայից: 
«Մեզ անհրաժեշտ Է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, մեզ հարկավոր են բանակցությունների կապուղիներ, բայց անդամակցության մասին խոսք լինել չի կարող»,-ասել Է Կուրցը՝ ժամանելով Մալթա՝ մասնակցելու ԵՄ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նա նաեւ նշել Է օտարերկրյա լրագրողներին ձերբակալելու եւ ընդդիմության վրա ճնշում գործադրելու անթույլատրելիությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am