Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մյասնիկյանից Հերացի փողոց ընկած ճանապարհահատվածը գիշերային առանձին ժամերի կշարունակի փակ մնալ

Մյասնիկյանից Հերացի փողոց ընկած ճանապարհահատվածը գիշերային առանձին 
ժամերի կշարունակի  փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը գիշերային առանձին ժամերի կշարունակի  փակ մնալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի համաքաղաքացիներ, 

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am