Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. վարչապետը հետաքրքրվեց տոնավաճառների աշխատակիցների խնդիրներից

ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. վարչապետը հետաքրքրվեց տոնավաճառների 
աշխատակիցների խնդիրներից

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց բողոքի ակցիաներ կազմակերպած տոնավաճառների տնտեսավարողների խնդրից:  

Հարությունյանը նշեց, որ ՊԵԿ-ն իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսավարողի չի տուգանել: «Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսավարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՊԵԿ նախագահը՝ ավելացնելով, որ տնտեսավարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը հորդորեց ՊԵԿ-ին աշխատանքները հստակ շարունակել: «Մեր գաղափարախոսությունը հետևյալն է. ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա, միաժամանակ պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Պետք է պարզ իրենց հետ խոսենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am