Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շոյգուն Սիրիայում ԱՄՆ գործողություններն անվանել է սպառնալիք ռուս զինծառայողների համար

Շոյգուն Սիրիայում ԱՄՆ գործողություններն անվանել է սպառնալիք ռուս 
զինծառայողների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ: Այս մասին փոխանցում է  РИА Новости-ին:

Շոյգուն խոստովանել է, որ ավիահարվածների հետ կապված իրենք անհրաժեշտ քայլեր են կատարել ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար:

«Շայրաթ» ռազմաբազան ԱՄՆ-ի կողմից ավիահարվածների է ենթարկվել ապրիլի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am