Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը

Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի ապրիլի 27-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում  կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը, այս մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ  Ժոզե Մոուրինյոն:

Պոլ Պոգբան վնասվածք էր ստացել «Բարնլի»-ի դեմ խաղի ժամանակ և փոխարինվել էր: Մոուրինյոն մանչեսթերյան դերբիի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Պոգբան բաց կթողնի դերբին: Միևնույն ժամանակ, Մոուրինյոն նշել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը կմասնակցի Անդեր Էրերան:

Հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի նաև այնպիսի առանցքային ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Մարկոս Ռոխոն, Խուան Մատան, Քրիս Սմոլինգը և Ֆիլ Ջոնսը: «Մենք գնում ենք այս խաղին նրանով, ինչ ունենք և մենք կռիվ կտանք այն ամենով, ինչ ունենք: Ես վստահում եմ տղաներին: Մենք մինչև վերջին վայրկյանը կպայքարենք: Մենք կռվողներ ենք, տղաները կռվողներ են, և մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Մոուրինյոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am