Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ընտրություններում լեյբորիստների հաղթանակն սպառնում Է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ. Թերեզա Մեյ

Ընտրություններում լեյբորիստների հաղթանակն սպառնում Է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ. Թերեզա Մեյ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի առաջիկա համընդհանուր ընտրություններում Ջերեմի Քորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակն սպառնում Է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ ի դեմս լեյբորիստների, «Լիբերալ-դեմոկրատներ» կուսակցության եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը՝ վերջին անգամ դիմելով Համայնքների պալատի գործող կազմին, որն արձակվելու Է մայիսի 2-ին:
Վարչապետը հիշեցրել Է, որ մոտավորապես վեց շաբաթ անց՝ հունիսի 8-ին, հարկ Է լինելու ընտրել, թե «ով Է լինելու այս մեծ երկրի հաջորդ վարչապետը»: «Նա (Քորբինը) ասում Է, որ ընտրությունը պարզ Է, եւ ընտրությունն իրոք պարզ Է. նրա օգտին տրված յուրաքանչյուր ձայն՝ ձայն Է հօգուտ քաոսային Brexit-ի: Իմ օգտին տրված յուրաքանչյուր ձայն՝ ձայն Է Բրյուսելի հետ բանակցություններում մեր դիրքի ամրապնդման օգտին, որպեսզի լավագույն համաձայնագրին հասնենք Մեծ Բրիտանիայի համար»,-հայտարարել Է Մեյը: «Նրա օգտին յուրաքանչյուր ձայն` ձայն Է հօգուտ մեր տնտեսության թուլացման, իմ օգտին տրված յուրաքանչյուր ձայն՝ ձայն Է հօգուտ ուժեղ տնտեսության, որից օգուտը կզգան բոլորը երկրի ամբողջ տարածքում»,-ընդգծել Է նա: 
Հասարակական կարծիքի՝ ապրիլի 26-ին հրապարակված արդյունքների համաձայն, որն անցկացրել Է Ipsos Mori սոցիոլոգիական ծառայությունը, ցույց են տալիս, որ պահպանողականները ներկայում օգտվում են ընտրողների 49 տոկոսի աջակցությունից, մինչդեռ լեյբորիստները միայն 26 տոկոսի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am