Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» գործակալությունը, այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն:

«Առաջիկա ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում կներկայացնենք»,- ասել է խոսնակը:

Ավելի վաղ կուսակցությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել էր բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը, սակայն, մերժել էր դիմումը: Կուսակցությունը հայտնել էր սահմանադրական դատարան, ապա նաև ՄԻԵԴ դիմելու որոշման մասին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am