Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար տրամադրում է «GREEN» վարկեր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար տրամադրում է «GREEN» վարկեր

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել  էներգաարդյունավետ ներդրումներ «GREEN» վարկերի միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «GREEN» վարկերը տրամադրվում են 2-ից մինչև 5 տարի ժամկետով, առավելագույնը 500 մլն ՀՀ դրամի չափով՝ սկսած 10.9% տարեկան տոկոսադրույքից:

«GREEN» վարկերին մանրամասն ծանոթացեք այստեղ:

Անհրաժեշտության դեպքում Բանկը կիրականացնի անվճար էներգաաուդիտ և խորհրդատվություն, որը կապահովի ներդրումների առավելագույն  արդյունավետությունը: Տրամադրվող գումարի նվազագույնը 70%-ը պետք է ուղղվի էներգաարդյունավետության ապահովմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am