Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՔԶԱԿ-ը հավաստել Է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը

ՔԶԱԿ-ը հավաստել Է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում քիմիական զենքի հայտարարագրված պաշարների ավելի քան 95 տոկոսն այս պահին ոչնչացված Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այս մասին հայտարարել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուն՝ ելույթ ունենալով կազմակերպության 20-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:   
«Քիմիական զենքի լիակատար ոչնչացման եւ մշտական արգելման ճանապարհին մեր ջանքերը հասել են կարեւոր ուղենիշի,- նշել Է նա:- Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումն սկսվել Է 1997 թվականին եւ նպատակաուղղված Էր զանգվածային բնաջնջման զենքի մի ամբողջ տեսակի վերացմանը: 20 տարվա ընթացքում Կոնվենցիայի մասնակից պետություններն իրականացրել են փաստաթղթում ամրագրված դրույթները, եւ դրա շնորհիվ ներկայում ամբողջ աշխարհում ոչնչացված Է քիմիական զենքի 95 տոկոսը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am