Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քիմ Քարդաշյանը Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը

 Քիմ Քարդաշյանը Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը էմոջինների իր տարբերակում` Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Նոր անմոռուկ կիմոջի»,- նման գրառում է կատարել Քարդաշյանը` թողնելով #Armenian հաշթագը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նա ևս մեկ գրառում էր կատարել թվիթերում, որում ասվում էր. «Մտածում եմ ամենուր գտնվող հայերի մասին: 102 տարի առաջ օսմանյան իշխանությունները սկսեցին մի կոտորած, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: #ArmenianGenocide #NeverForget»: Նա կիսվել էր նաև Ծիծեռնակաբերդի բարձունքը պատկերող կարճ տեսանյութով, ինչպես նաև օրվա առնչությամբ քրոջ` Քլոե Քարդաշյանի գրառումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am