Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը

Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ հնագետները Մեծամոր հնավայրում, մասնավորապես միջնաբերդում, պեղված քաղաքային թաղամասում, բլրի հարավարևելյան լանջին և դամբարանադաշտում նկարահանում-սկանավորում են իրականացրել: ՀՀ մշակույթի նախարարության  պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի գիտնական -քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով, այն հատվածում, որտեղ պեղումներ դեռ չեն արվել, այդ նկարահանումների շնորհիվ կարելի է որոշակի տեղեկատվություն ստանալ ստորգետնյա կառույցների մասին։ «Այս աշխատանքները մեզ հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ գործել կոնկրետ տարածքում և եզրակացնել, թե մոտավորապես հնավայրի որ հատվածում կարող են կառույցների մնացորդներ պահպանված լինել։ Հենց այդ ուսումնասիրության շնորհիվ էլ 2017 թ. աշնանը Մեծամորի հայ-լեհական հնագիտական արշավախումբն ավելի արդյունավետ կաշխատի քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում», -ասաց Փիլիպոսյանը։

Պահպանություն ծառայություն ՊՈԱԿ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են ոչ միայն Մեծամորի հնավայրում, այլև Արտաշատում։ Ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։ Արձանագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու վայրը մանրակրկիտ ուսումնասիրված չէ։  Փաստով հետաքրքրված են լեհ հնագետները, որովհետև եթե լեգեոնը կայանել է Արտաշատի մոտ, ապա այդ տարածքում պետք է որ պահպանված լինեին նաև կայանատեղի-ճամբարի մնացորդները։ Լեհական երկրորդ արշավախումբը վերջերս աշխատել է այդ հատվածում. հատուկ սարքերի միջոցով վերևից նկարահանել-սկանավորել է տարածքը, ինչը հնարավորություն է տվել ավելի ստույգ տեղորոշելու խնդրո առարկա կառույցի մնացորդները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am