Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին

Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի 
փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին անդրադարձել է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը Հնդկաստանի փոխնախագահին  հարցրեց` կարո՞ղ է նրա` Հայաստան այցը ինչ-որ բան փոխել Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով:

«Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս կամ այն հատվածում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Մենք պետք է ընդհանուր արժեքներ որդեգրենք: Դա գրված է ՄԱԿ-ի 1945թ. խարտիայում, և մենք պարտավոր ենք ընդունել այդ արժեքները»,- ասաց Համիդ Անսարին:

Հնդկաստանի փոխնախագահի խոսքով` որևէ հակասություն չկա և չի կարող լինել, որ այն, ինչը վատ է, պետք է վատ համարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am