Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները քայլքի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

  Գիտնականները քայլքի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայլենդսի համալսարանի (Նյու Մեքսիկոյի նահանգ, ԱՄՆ) մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են, որ քայլքը նպաստում Է մտավոր ունակությունների զարգացմանը: Գիտնականների աշխատանքը ներկայացվել Է Չիկագոյում Ամերիկյան ֆիզիկական ընկերության (American Physical Society) ամենամյա համագումարում: Զեկույցից քաղվածքներ են հրապարակված Eurekalert պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք պարզել են, որ քայլքը նպաստում Է արյան հոսքին գլխուղեղ եւ, որպես հետեւանք, մարդու հիշողության եւ ճանաչողական ունակությունների բարելավմանը: Այս արդյունքն ավելի քիչ Է դրսեւորվում, քան վազքի ժամանակ, բայց զգալիորեն ավելի ուժեղ Է արտահայտված, քան հեծանիվ քշելիս: 
Հետազոտության հեղինակները նման եզրակացությունների են  հանգել 12 առողջ երիտասարդների դիտարկման ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am