Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆրանսուա Օլանդ

 ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ֆրանսուա Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրին` Օլանդը հիշեցրեց բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին և ընդգծեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել հակամարտության լուծումը:

«Այդ հակամարտությունը յուրաքանչյուր տարի խլում է երիտասարդների կյանքեր: Այն վերջին շրջանում նույնիսկ ավելի է սրվել` կրկնվող հարձակումներով: Ճիշտ է, կողմերը բանակցում են արդեն ավելի քան 23 տարի, սակայն մենք պետք է լուծում գտնենք, քանի որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am